Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ԱՄՀ-ը Հայաստանին կհատկացնի 37 միլիոն դոլար

ԱՄՀ-ը Հայաստանին կհատկացնի 37 միլիոն դոլար
12.12.2020 | 21:54

Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել Stand-By ծրագրով Հայաստանին 36,9 մլն ԱՄՆ դոլարի տրամադրմանը: ԱՄՀ գործադիր խորհուրդը ավարտել է Հայաստանի գործունեության երրորդ վերանայումը Stand-By վարկային մեխանիզմի (SBA) շրջանակներում: Սա թույլ կտա իշխանություններին ներգրավելու շուրջ 37 միլիոն դոլար, և արդյունքում վճարների ծավալը կկազմի մոտ 332 միլիոն դոլար: ԱՄՀ-ում գտնում են, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես տուժել է Լեռնային Ղարաբաղում տիրող հակամարտության, կորոնավիրուսային համավարակից հետո:

Այս տարի երկրի ՀՆԱ-ն, ըստ հիմնադրամի կանխատեսումների, կնվազի 7%-ով: Կազմակերպությունը կարծում է, որ Երևանը անհապաղ արձագանքեց Հայաստանում համավարակին և ձեռնարկեց անհրաժեշտ սահմանափակող և հակաճգնաժամային միջոցառումներ՝ ինչպես խոցելի խմբերը պաշտպանելու, այնպես էլ «ֆինանսական կայունությունն ապահովելու համար»:

Դիտվել է՝ 12188

Մեկնաբանություններ